Խոյերը չափից դուրս անհամբեր են։ Նրանք միշտ շտապում են, անգամ այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենևին չկա։
Ցլերն էլ շատ հեշտ են ընկնում որևէ ազդեցության տակ։ Նրանց գերելու համար շատ բան պետք չէ, ընդամենը մի փոքր ուշադրություն կամ մի լավ խոսք։
Եթե ճանաչում եք մեկին, ով երբեք գործը ժամանակին չի անում, ապա հավանակությունը մեծ է, որ նա Երկվորյակ է։ Նրանք ամեն ինչ ականջի ետև գցելու մեծ վարպետներ են։
Խեցգետինները շատ «կառչուն» մարդիկ են, այսինքն՝ շատ մեծ դժվարությամբ են առանձնանում նրանից, ում սիրում են։
Ինքնասիրահարվածություն․ սա է Առյուծների ամենաբացասական կողմը։ Իհարկե՝ ինքդ քեզ սիրելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց Առյուծների դեպքում սա մի այլ մակարդակի վրա է․ նրանք խելագարվում են իրենց համար։
Կույսերի ամենասիրելի զբաղմունքը քննադատելն է։ Նրանք սիրում են քննադատել հնարավոր ամեն բան։
Կշեռքները երբեք չեն կարողանում հեշտորեն ընտրություն անել։ Ռեստորանում նրանք կարող են 30 րոպե սպասեցնել մատուցողին, քանի որ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչով պիցցա պատվիրեն։
Կարիճները չափազանց դյուրագրգիռ են։ Փորձվեք տրորել նրանց ոտքն ու անմիջապես կզղջաք։
Աղեղնավորներն էլ մի փոքր «անտակտ» են, այսինքն՝ չգիտեն, թե երբ ու որտեղ ինչ պետք է ասել, իսկ ինչ՝ ոչ։
Աշխատել, աշխատել և աշխատել․ սա իհարկե՝ Այծեղջյուրների մասին է։ Աշխատասիրությունը, միանշանակ, լավ բան է, սակայն երբ այն անցնում է սահմանները, ապա՝ ոչ։ Պատկերացրեք, եթե ձեր կինը կամ ամուսինը անընդհատ աշխատի՝ առանց դադարի և առանց ընտանիքին ուշադրություն դարձնելու։
«Յոթ չափիր, մեկ կտրիր»․ այս ասացվածքն իսկապես Ջրհոսների համար է։ Խոսելուց և գործելուց առաջ նրանք միշտ մոռանում են, որ պետք է նաև մի փոքր մտածել ու խորհել։
Իսկ ձկնե՞րը։ Ձկներն էլ շատ երազկոտ են։ Բնականաբար, առանց երազելու մարդը ոչինչ է, սակայն որոշ Ձկներ բառացիորեն ապրում են երազների աշխարհում։