Մարդիկ, որոնք կանոնավոր կերպով լուծվող սուրճ են խմում, ավելի են հակված աղեստամոքսային հիվանդությունների զարգացմանը։ Այդ մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ կրթության պետական համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սոզիկինը:
«Մեծ է էրոզիվ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, սուր և քրոնիկ պանկրեատիտի հավանականությունը, եթե դրանք արդեն առկա են անամնեզում», – ասել է նա։
Մասնագետի խոսքով, կենսաքիմիական անալիզի ժամանակ լուծվող սուրճի մեջ հայտնաբերվել են էական թերություններ։ Մասնավորապես, դրանք պարունակում են բուրմունքների, ինչպես նաև համի և հոտի ուժեղացուցիչներ: Իսկ «երեքը մեկում» սուրճը հիմնականում բաղկացած է շաքարից, տարբեր բուսական հավելումներից, բուրավետիչներից և ներկանյութերից, որոնք այս ըմպելիքին գեղեցիկ շագանակագույն երանգ են հաղորդում, զգուշացրել է փորձագետը։
Միաժամանակ նա խոստովանել է, որ բարձրորակ լուծվող սուրճը կարող է օգտակար լինել օրգանիզմին։ Այս ըմպելիքը պատրաստվում է բարձր և ցածր ջերմաստիճանի մեթոդներով։ Սուրճի հատիկները անցնում են տապակման կամ չորացման փուլը: Գործընթացի ընթացքում արտազատվում են եթերային յուղեր՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք կարող են նվազեցնել օրգանիզմի օքսիդատիվ սթրեսը և պայքարել ոչ պատշաճ նյութափոխանակության ժամանակ ձևավորված ազատ ռադիկալների դեմ, եզրափակել է կենսաբանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել