Գեներալ Գրիգորի Գոլիցին՝ Կովկասի կառավարչապետ (1896-1904թթ.): Հանդիսանում է ցարական Ռուսաստանի ամենահայատյաց գործիչներից մեկը: Ինչպես Լեոն էր իր աշխատություններում նշում, Գոլիցինն ամեն կերպ ձգտում էր փութացնել Կովկասի ռուսացումը: Գոլիցինը կատաղի պայքար է մղել կայսրության տարածքում յուրաքանչյուր ազգային ազատագրական նկրտման դեմ: Այս ճիվաղին է պատկանում «Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը՝ ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ-որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր» խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: