Ֆրանսիական Նոր Կալեդոնիան պահանջել է ինքնավարություն, որին այս երկրի կենտրոնական իշխանությունները չեն ընդդիմացել, այլ պայմանավորվել են հանրաքվեի ընթացակարգի մասին․․․ Բնականաբար, սա կազմաքանդում է, որի պատճառը, որի մասին չեն կռահում կամ էլ չեն ուզում կռահել, դեմոկրատիա կոչվածն է, որը տասնամյակներ շարունակ սեփական անվտանգության համար փորձել են արտահանել և պարտադրել մյուս ժողովուրդներին․․․ Սակայն դեմոկրատիան իր ավերումներն իրականացրել է նախ և առաջ հենց Եվրոպայում։ Այն, որ այնտեղ չեն գիտակցում սա, վկայում է այն մասին, որ այդ երկրի իշխանություններն ամենևին ազգային չեն, կամ էլ նրանց համար այլևս գոյություն չունեն, ասենք, ֆրանսիական կամ գերմանական պետության շահեր․․․ Մեր երկրի իշխանությունները նույնպես չեն գիտակցում, թե որն է խնդիրը։ Նրանց համար գոյություն ունի մեկ խնդիր՝ անձնական հարստության և անվտանգության խնդիրը, որով էլ նրանք ձեռնտու են Եվրոպային․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: