Aysor.am-ը գրում է.
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ և ՌԴ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը։
Նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը և Նիկոլայ Ռիժկովն ամփոփեցին նիստի արդյունքները։
Նրանք ընդգծեցին, որ նիստի ընթացքում բարձրաձայվել են կողմերին մտահոգող մի շարք հարցեր։
Արտաշես Գեղամյանն ասաց, որ մինչև նիստը ՌԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահի հետ, որտեղ անդրադարձ է կատարվել երկուստեք հուզող հարցերին։
«Հանդիպմանը առանձնահատուկ բարձրաձայնվեց վերջին հրապարակումը «Парламентская газета»-ում, որտեղ քաղաքագետ Սերգեյ Մարկովը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել իրեն (Մարկովը պնդել էր, որ Նժդեհը ֆաշիզմի ջատագով է և պետք է քննարկել ՀՀ-ում Նժդեհին հերոսացնելու հարցը - հեղինակ): Հանրապետության նախագահը չէր կարող շրջանցել դա և շատ մտահոգիչ համարեց, որ նման ելույթները տպագրվում են պաշտոնական մամուլում», - նշեց Արտաշես Գեղամյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



