Aysor.am-ը գրում է.

Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ և ՌԴ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը։

Նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը և Նիկոլայ Ռիժկովն ամփոփեցին նիստի արդյունքները։

Նրանք ընդգծեցին, որ նիստի ընթացքում բարձրաձայվել են կողմերին մտահոգող մի շարք հարցեր։

Արտաշես Գեղամյանն ասաց, որ մինչև նիստը ՌԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահի հետ, որտեղ անդրադարձ է կատարվել երկուստեք հուզող հարցերին։

«Հանդիպմանը առանձնահատուկ բարձրաձայնվեց վերջին հրապարակումը «Парламентская газета»-ում, որտեղ քաղաքագետ Սերգեյ Մարկովը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել իրեն (Մարկովը պնդել էր, որ Նժդեհը ֆաշիզմի ջատագով է և պետք է քննարկել ՀՀ-ում Նժդեհին հերոսացնելու հարցը - հեղինակ): Հանրապետության նախագահը չէր կարող շրջանցել դա և շատ մտահոգիչ համարեց, որ նման ելույթները տպագրվում են պաշտոնական մամուլում», - նշեց Արտաշես Գեղամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել