««Բաքու-Թբիլիսի-Կարս»-ին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով երկաթուղու բացման արարողությանն ու դրան ՀՀ-ի մասնակցությանը։
 
Ըստ նրա՝ կարող են տեղի ունենալ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից և Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային։
 
«Կարծում եմ՝ կուլիսային բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատել է Ցինցաձեն»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել