Araratnews.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են օրենսդիր և գործադիր իշխանության թևերի միջև փոխգործակցությանը և 2018 թվականի պետական բյուջեի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թևերի միջև համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ և գործնական մթնոլորտում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/arcaxi-naxagahakanum-khnnarkvel-en-petbyujei-dzevavormaneh-veraberogh-harcer/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել