Չխոսելով ծրագրի անհրաժեշտության և կարևորության, անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրների մասին՝ նրանք կենտրոնանում և հանդիպողին շնչակտուր հարցնում են՝ ինչու՞ է մի քանի ամսից ՀՀ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները վայր դնող Ս. Սարգսյանն առաջարկում հեռահար ժամկետի համար նման ծրագիր:
Ես արդեն այլևս չեմ զարմանում նման լրագրողների պահվածքից և փորձեմ նրանց հանրամատչելի ներկայացնել իրենց հետաքրքրող հարցի ենթադրյալ և հնարավոր պատասխանները, որը պետք է գիտակցեր ցանկացած իսկական լրագրող:
Նախ՝ իրեն հարգող և պատասխանատվության զգացում ունեցող պաշտոնյան սովորաբար իր աշխատանքային պարտականությունները լիարժեք կատարում է մինչև վերջին պահը, վերջին վայրկյանը, առավել ևս՝ Հայաստանի անկախության, Արցախյան շարժման, զինված ուժերի կայացման և ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցող, բարձրագույն պաշտոններ վարած և վարող անձը:
Երկրորդ՝ Ս. Սարգսյանը հանդիսանում է իշխող կուսակցության առաջնորդը և այդ կուսակցությունը պատասխանատու է նաև երկրի անվտանգության ապահովման խնդիրների համար: Ուստի շատ բնական և հասկանալի է նրա՝ որպես այդ կուսակցության առաջնորդի, մտահոգություններն ու առաջարկությունները:
Երրորդ՝ ի վերջո մեկ օրվա մեջ են դարակազմիկ փոփոխություններ կատարվում, դեռ գրեթե մեկ կիսամյակ նա պետք է պաշտոնավարի, և իշխող կուսակցությունն ինքը կորոշի՝ իրենց առաջնո՞րդը ղեկավարի կառավարությունը, թե՞ մեկ այլ անձ:
Այնպես որ, ի վերջո կյանքը ցույց կտա, համբերեք և կտեսնեք… Մի օր մեկ այլ մութ սենյակում ի վերջո կհաջողվի ձեզ սև կատու բռնել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել