Իրաքի Քրդստանի ղեկավարությունը՝ ի դեմս Մասուդ Բարզանիի, վերջնականապես հեղինակազրկվելուց խուսափելու նպատակով Բաղդադին հղած առաջարկության մեջ կիրառել է ոչ թե հանրաքվեի «կասեցում», այլ «առկախում» արտահայտությունը՝ հույս ունենալով հնարավոր բանակցությունների տապալումից հետո կրկին խաղարկել հանրաքվեի խաղաքարտը:
Հանրաքվեից հետո տեղի ունեցած գործընթացները, հատկապես Քիրքուքի անկումը միանշանակ կխաթարի քրդերի՝ առանց այդ էլ երերուն միասնությունը: Ի տարբերություն Բարզանիի կուսակցության՝ Իրաքի Քրդստանում ընթացող ներքաղաքական զարգացումներով պայմանավորված Քրդստանի հայրենասիրական միության դիրքերը որոշակիորեն կամրապնդվեն:
Ինչ վերաբերում է քրդական խնդրով մտահոգված երկրներին, ապա քրդական խնդիրը նախ ավելի ուժեղացրեց Իրաքի կենտրոնական իշխանությունների, ապա «հաշտեցրեց» Իրանին ու Թուրքիային, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին փորձեց իր ազդեցությունը մեծացնել ինչպես բուն Իրաքում, այնպես էլ Իրաքի Քրդստանում: Պետք է նշել, որ առավել ակտիվություն ցուցաբերեց Իրանը, և հատկապես վերջինիս նշանակալի ձեռքբերումներից մեկը «Հաշդ ալ-Շաաբի»-ի հաջող գործողություններն էին Քիրքուքում, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Սոլեյմանիի միջնորդական առաքելությունը Էրբիլում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1536932016390800?notif_id=1508930305004031¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել