Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ Սանասարի շրջանի առանձին սահմանային ստորաբաժանման տարածքում։

«Սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտին, որը փորձում էր Հայաստանի կողմից հատել սահմանը»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դժվար լեռնային և անտառապատ տարածքում՝ դժվարանցանելի տեղանքով, իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին։ Այս փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,-հայտնել են սահմանապահ ծառայությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել