Հոկտեմբերի 19-ին, տարածված տեղեկատվության համաձայն, Իրաքի Քրդստանի պատվիրակությունը՝ կազմված Քրդստանի հայրենասիրական միություն և «Գոռռան» շարժում կուսակցություննների ներկայացուցիչներից, Իրաքում առաջացած ճգնաժամը կարգավորելու նպատակով մեկնել է Իրաքի Նաջաֆ քաղաք՝ հանդիպելու շիա ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Ալի Սիստանիի հետ։ Թե ինչպես է անցել հանդիպումը և ինչ են պայմանավորվել կողմերը, դեռևս հայտնի չէ։

Բայց այն, որ Իրաքի Քրդստանի երկու կուսակցությունների ներկայացուցիչները նախընտրել են ազդեցիկ շիա հոգևորականի հետ հանդիպումը, խոսում է վերջինիս՝ Իրաքի գործընթացների վրա հզոր ազդեցություն ունենալու մասին։

Բավական է միայն հիշել այն փաստը, որ այաթոլլահ Ալի Սիստանիի հրովարտակի հիման վրա է ստեղծվել Իրաքի շիաներից կազմված «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի»), որի շնորհիվ էլ Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց վերահսկողության տակ վերցրին Քիրքուքը և հարակից տարածքները, որոնք տևական ժամանակ գտնվում էին Իրաքի Քրդստանի ենթակայության ներքո։

#Իրաք #Քրդստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել