Ով է Ցեղասպանության ճանաչման հիմնական շահառուն։
Իհարկե, հայերը շահառու են եւ դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, լավագույն դիվիդենտը, որի մասին կարող ենք երազել, դա Արցախի կարգավիճակն է՝ լավագույն դեպքում, ոչ ավելին եւ գուցե Թուրքիայից եկող անվտանգության սպառնալիքի պահով բարոյական բաղադրիչը բարձրացվի։
Այդ դեպքում ով է հիմնական շահառուն։
Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական առանցքը քրդական հարցն է, որը կարող է փլուզել Թուրքիան։ Նաեւ պայմանական Քրդստանի տարածքն է գնալով մեծանում, որովհետեւ այնտեղ քրդերի բնական աճն անհամեմատ մեծ է թուրքերի աճից։
Թուրքիան ճանաչվելով որպես ցեղասպան պետություն, հենց քրդերի ապագա հնարավոր ցեղասպանությանն է խոչընդոտ դառնում։ Իսկ դա արդեն այլ խնդիր է, չնայած ավելի լավ է ունենալ հարեւան քրդական պետություն, քան թուրքական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել