Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ):
Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ):
Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, և՛ արևմուտքը: Այս պետությունները դարձել են շահերի բախման տարածք, ինչպես հիմա Ուկրաինան:
Եվ, եթե Հայաստանը խելքի չգա, չունենա պետականամետ իշխանություններ, մեզ սպառնում է նույնը, այդ շահերի բախումը մեր տարածքի վրա վերածվելու է ֆիզիկական բախման, դրա վատագույն հետևանքներով:
Սա ուղղակի հիշեցնեմ նրանց, որ կարծում են, թե ամենավատը անցյալում է և մեզ պայծառ օրեր են սպասվում: Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել