Երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ՝ աղքատությունից մինչև գործազրկություն, կրթականից մինչև բնապահպանական, արտաքինից մինչև ներքին, բայց արի ու տես, որ երկու պատգամավորի քաշքշուք Հայաստանում ամենալուրջ թեման է դառնում ու սկսվում է քննարկվել ոչ միայն ԱԺ միջանցքներում, այլև ԱԺ ամբիոնից ու այդ պատերից դուրս։
Հավաստիացնում եմ՝ այդ մենամարտի արդյունքները որևէ փոփոխություն չէին բերելու Հայաստանում ո՛չ դեպի դրականը, ո՛չ բացասականը։ Գուցե ինչ-որ մի օր, եթե Նիկոլի կամ Արտաշեսի մասին ֆիլմ նկարեք, դա լինի հուզումնալից դրվագ, բայց ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, այս պահին դա չի հետաքրքրում։ Խնդրում եմ ԱԺ նիստերի ժամանակ երկրի պրոբլեմները վերլուծել ու հասնել որևէ արդյունքի, սա վերաբերում է նաև հասարակական սեկտորին։
Այս ամենը նորություն չէ մեզ մոտ, «Սասնա ծռերի» բուն գործը թողած՝ նրանց պարն ենք քննարկում, փաստաբանների ֆլեշ մոբը, կորսվող տնտեսությունը մոռացել, կառավարության դրայվն ենք հիշել և այլն։ Բուն խնդիրների մասին՝ ոչ մի տառ։
Հ.Գ. Բախտներս բերել է, որ Վալուևը ՌԴ Պետդումայի պատգամավոր է, ոչ թե ՀՀ ԱԺ-ի, թե չէ հետևանքներն ավելի ծանր կարող էին լինել։