«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։

«ՉԻ» տեղեկություններով՝ մինչև Վրաստան մեկնելը Բաբլոյանը Բաղրամյան 26-ում մեծ-մեծ խոստումներ էր տվել և ասել, որ վերադառնալու է կարևոր հարցեր լուծած, սակայն հետագայում պարզվել է, որ Բաբլոյանի ուժերից վեր է եղել կարգավորել այն խնդիրները, որոնք խոստացել էր լուծել։

Դժվար է ասել, թե ինչ պատասխան է տալու ԱԺ նախագահը, որ չի հաջողել իր տված խոստումները կատարել։ Ուղղակի մենք չենք հրապարակում այդ հարցերի մանրամասներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցից որոշները պետական գաղտնիք են պարունակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել