Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», - ասել է Վենսը, որը մասնակցում էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։

«Սա, ըստ էության, Կոնգրեսին վերաբերող հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան պահպանում է ամերիկյան օրենքները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ներ»,- պարզաբանել է Վենսը։

«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - հավելել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել