
Մարտական հրամանատար, ղարաբաղյան պատերազմի հերոս Վահան Բադասյանը շարունակում է հետապնդումների ենթարկվել Ղարաբաղում այն բանի համար, որ «համաձարկվել» է Ղարաբաղի ընդդիմության անունից Երեւանում ողջունել ընդդիմադիր շարժման մասնակիցներին: Հանրահավաքում ելույթից հետո Վահանն աննախադեպ ճնշման է ենթարկվել խորհրդային «բարի» ավանդույթների ոգով՝ Վետերանների միության դատապարտող հայտարարությամբ եւ այլն: Հետո սկսվեց հարկային հետապնդումը: Վահանի ձեռնարկություններում, որոնք նա զինծառայությունից հետո բացել է ազատագրված տարածքներում, սկսել են «հարկերի թաքցնում» փնտրել:
Գործը հասել է նույնիսկ հացի փռին, որը Վահան Բադասյանը կառուցել էՀադրութում, վարկով: Այնտեղ աշխատում է 25 մարդ, որոնք թխում են, ինչպես զինվորներն են ասում, բանակի ամենահամեղ հացը: Ընդ որում, ձեռնարկություններն աշխատում են ամբողջական ցիկլով՝ Վահանը ներկրում էէլիտար սերմնացուն, ցանում է այն, ստանում է բարձր բերք, աղում է ցորենն իրալրաղացում եւ սեփական հացն է թխում:
Արդեն 4 տարի է, ինչ նա հաց է մատակարարում մոտակա զորամասերին՝ համաձայն պայմանագրի: Վերջին պայմանագիրը կնքվել էր այս տարվա հունվարին մեկ տարի ժամկետով: Սակայն օրերս նրան զգուշացրել են, որ պայմանագիրը կարող է խզվել: Առիթ կարող է դառնալ սանիտարական կամ այլ ստուգումը, սակայն, ինչպես ասում են Վահանի ընկերները, ողջ հարցը նրա ելույթներն են: «Ինչի՞դ էր պետք դա: Լռեիր, եւ ստիպված չէինք լինի փակել ձեռնարկությունը»,- ասում են նրանք: Վահանի զինակիցները գեներալներ ու մեծ մարդիկ են դարձել: Իսկ նա նույնիսկ բանակի հացի մատակարար չի կարող դառնալ:
Աղբյուրն՝ այստեղ