Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ելույթից անցավ 6 օր։ Թուրքիան որևէ կերպ չպատասխանեց արձանագրությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությանը։ Կարծում եմ՝ թուրքերը ոչինչ չունեն ասելու և չեն էլ ասելու։ Ավարտին է մոտենում ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը, իսկ գնդակը այդպես էլ մնաց Թուրքիայի կիսադաշտում։ Կարծում եմ՝ մենք աշխարհին ապացուցեցինք, որ հարաբերությունները կարգավորել պատրաստ ենք և եթե նույնիսկ այդ գործընթացից միայն դա ստացանք, ապա այսքանն էլ հերիք է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել