Երբեմն հանրահայտ և առաջատար ներկայացող ԶԼՄ-ների անգրագիտությունն ուղղակի հասնում է ծայրահեղ աստիճանի:

Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքը երեկ «Քրդեր ի Քրիստոս» ճչացող վերնագրով ռեպորտաժում Դհոկի մոտակայքում գտնվող ասորական Դորե գյուղի բնակիչներին ամենայն լրջությամբ ներկայացնում էր որպես «քրիստոնյա քրդերի»:

Ըստ էության՝ «քրիստոնյա քրդեր» արտահայտությունը գրեթե նույնն է, ինչ «բուդդայական հայեր» ասվածը, այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ որոշ քրդեր, ասենք, Գերմանիայում քրիստոնեություն ընդունած լինեն, սակայն ավանդաբար քրիստոնյա քրդեր գոյություն չունեն:

#Քրդստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել