Panorama.am-ը գրում է.

«Այն գաղափարները, թեզերը, որոնք հնչեցվել են, նորություն չեն, նախկինում էլ հնչեցված են: Դրանք հիմնվում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Այնպես որ, կարծում եմ, տեղի ունեցածից  անել շատ հեռու գնացող եզրահանգումներ, տեղին չէ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքին։

Նշենք, որ նախարար Նալբանդյանը պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, ասել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»:  

Կ. Միրզոյանի կարծիքով, հիմնական պատճառը, որ գոյություն ունեն  նման առաջարկներ, գաղափարներ, այն է, որ Արցախն արդեն երկար ժամանակ բացակայում է բանակցային սեղանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել