Tert.am-ը գրում է.
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ iPhone X-ի 999 դոլար գինը «խելամիտ» է: Այդ մասին նա ասել է ABC հեռուստաալիքի Good Morning America շոուին տված հարցազրույցում, հայտնում է The Verge-ը:
«Դա խելամիտ գին է տեխնոլոգիաների համար, որ դուք ստանում եք: Ինչպես պարզվել է՝ մարդկանց մեծ մասը վճարում է հեռախոսի համար երկար ժամանակի ընթացքում: Քչերն անմիջապես կտան հեռախոսի ամբողջ արժեքը: Բացի այդ, մարդկանց մեծ մասը նախապես վաճառում է իր ընթացիկ սմարթֆոնը, իսկ որոշ վաճառողներ նրանց զեղչեր են տրամադրում»,- նշել է Քուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/09/20/iphone/2488806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



