Panorama.am-ը գրում է.
«ՄԱԿ-ում ՀՀ նախագահի հայտարարությունը՝ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ գտնվում են այն տրամաբանական շղթայի մեջ, որը Հայաստանը կիրառել է արաձանագրությունների ստորագրումից և առաջ, և հետո»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը միշտ էլ հայտարարել է՝ արձանագրությունները ստորագրվում են, որպեսզի տարածաշրջանում թուլանա լարվածությունը և երկու երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Հստակ հայտարարվել էր, որ ղարաբաղյան խնդիրն ու Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է կապել այդ արձանագրությունների հետ:
«Հետագայում Թուրքիայի ապակառուցողական քայլերի հետևանքով Հայաստանը նույնպես ստիպված եղավ մի քանի անգամ կոնկրետ քայլեր ու հայտարարություններ անել: Հիշենք Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը՝ արձանագրությունների մեկնաբանման հետ, ՀՀ նախագահի կողմից արձանագրությունների սառեցման գործընթացը ԱԺ-ում: Սրա տրամաբանական հաջորդ քայլն այն է, ինչ ՀՀ նախագահն ասեց իր հայտարարության մեջ»,-ասաց նա, ավելացնելով, որ ժամանակն արդեն սպառված է:
Նա կասկածում էր, որ Թուրքիան որևէ քայլեր կանի հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը կանխելուն ուղղված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



