Panorama.am-ը գրում է.

«Առավել հաճախակի են դառնում անդրազգային խոշոր կորպորացիաների կողմից շուկաների բաժանման միջոցով մրցակցությունը սահմանափակելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու դեպքերը»,-հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա եռօրյա աշխատանքային այցով մեկնել է  Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Վելիկի Նովգորոդ քաղաքում կնախագահի  ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման երևույթների դեմ պայքարը չի կարող արդյունվետ լինել, առանց տարբեր երկրների մրցակցային մարմինների համակարգված համագործացության։

«Այս խնդիրն  առավել արդիական է փոքր երկրների պարագայում։ Ուստի Կոնվենցիայի նպատակն է ապահովել արդյունավետ մեխանիզմներ՝ աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, համատեղ ստուգումների և վարույթների իրականացման, փաստաթղթերի փոխանակման և փոխգործակցության այլ գոծառույթներ իրականացնելու նպատակով»,-ասել է Շաբոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել