Tert.am-ը գրում է.
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ամփոփեց արտաքին քաղաքականության թեմայով քննարկումները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Քոչարյանը նշեց, որ բացի այն, որ մենք մեր արդար գիծը տանում ենք առաջ, նաև ընկալվում ենք որպես առաջամարտիկ՝ ընդհանուր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
«Շատ կարևոր է, որ այն գործընթացը, որ կա, նոր թափով շարունակվի: Նոր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այդ ալիքը բերում է նրան, որ Թուրքիայում հասունանա այն մթնոլորտը, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանը մեջբերեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի այն միտքը, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անցնում է Թուրքիայի՝ ժողովրդավարություն անցնելու ճանապարհով, սակայն, ցավոք սրտի, Թուրքիան գնում է այլ ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



