Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը:
Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին:
Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում:
Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար:
Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



