Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանին: Մարտին Էրդմանը պետք է ներկայանա Թուրքիայի արտգործնախարարություն երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան: Այդ տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Նրա խոսքերով՝ գերատեսչությունում արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի ԱԳՆ, գրում է Deutsche Welle-ն:
Der Spiegel ամսագրի տվյալներով, որոնք Շեֆերը ոչ հաստատել է, ոչ հերքել, գերմանացի դիվանագետին Թուրքիայի ԱԳՆ կանչելը կապված է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բունդեսթագի բանաձևի նկատմամբ թուրքական իշխանությունների «հիվանդագին արձագանքի» հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/09/18/germany/2486877
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել