Մենք բոլորս գիտենք, որ որոշ ժամանակ անց սպիտակ հագուստը վերածվում է գրեթե մոխրագույնի: Շատ մարդիկ կիրառում են սինթետիկ սպիտակեցնող նյութ այդ երևույթը կանխելու համար, սակայն իրականում դա ավելի է բարդացնում իրավիճակը. այդպիսի նյութերը ոչնչացնում են հագուստը և դուք չեք ունենում ցանկալի արդյունք:
Առավել պարզ և բնական միջոց հագուստը սպիտակեցնելու համար: Ամենաարդյունավետ միջոցներից է կալիումի պերմանգանատը:
Լցրեք 10լ ջուր մեծ տարայի մեջ և ավելացրեք կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղ՝ մինչև ջուրը ստանա վարդագույն երանգ: Համոզվեք, որ շատ չեք օգտագործել կալիումի պերմանգանատը, որովհետև ջուրը չպետք է մուգ մանուշակագույն երանգ ստանա: Այնուհետև պետք է 200գ լվացքի փոշի լցնել ջրի մեջ և անպայման լավ խառնել: Դրեք ձեր հագուստը պատրաստված խառնուրդի մեջ:
Վերցրեք նեյլոնե տոպրակ և փակեք դրանով տարան՝ թողնելով այդ վիճակում 4-5 ժամ, կամ պարզապես գիշերվա ընթացքում: Առավոտյան պարտադիր շփեք հագուստը, այնուհետև գցեք այն լվացքի մեքենայի մեջ և լվացեք սովորականի պես:
Դուք կարող եք կրկնել այդ գործընթացը այնքան ժամանակ, մինչև ձեր հագուստը կդառնա ամբողջովին սպիտակ և կունենա փայլող ճերմակ գույն: Արդյունքները կհիացնեն ձեզ: