Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հաստատել է սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն։ Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, իսկ ԱՄՆ-ն կոչ է արել Քուրդիստանի խորհրդարանին չեղարկել ռեֆերենդումը։ Թուրքերը տարբեր միջոցներով փորձում են խոչընդոտել քրդերին։
Օրեր առաջ Քուրդիստանի հարևան գրեթե բոլոր պետութնունները դեմ էին արտահայտվել Քուրդիստանի անկախացմանը, դրանից հետո ԱՄՆ և մի շարք կառույցների և երկրների ներկայացուցիչներ հանդիպել էին քրդերի հետ, որպեսզի նրանք հրաժարվեն ռեֆերենդումի մտքից։
Քուրդիստանի ներկայացուցիչներն օրեր հետո պետք է հրապարակեին իրենց որոշումը։ Ահա և պատասխանը՝ սեպտեմբերի 25-ին հանրաքվեն կկայանա փաստացի, Քուրդիստանին չեն տվել այնպիսի առավելություն, որից հետո ռեֆերենդումը կչեղարկվեր։
Հ.Գ. Քուրդիստանի հայ պատգամավորն իր ելույթու նշել է, որ Քորդիստանի անկախացմանն այլընտրանք չկա։ Նա խոսել է նաև հայերեն և ասել, որ Քուրդիստանը պետք է անկախանա, ինչպես Հայաստանը։
Հ.Գ.Գ. Մեր դիվանագիտական կորպուսի թիվ մեկ թեման հիմա Քուրդիստանը պետք է լինի։