Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գագիկ Եգանյանին համաձայնագրին չառնչվող հարց ուղղեց: Նա հետաքրքրվեց, թե որքա՞ն է կազմում ՌԴ-ից արտաքսված ՀՀ քաղաքացիների թիվը և որքանո՞վ է այդ պրոցեսը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակում գործող իրավակարգավորումներին։

«Մեզ նման խնդիրներով շատ են դիմում։ Ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել։ Խոսենք այն մարդկանց մասին է, ովքեր երկար ժամանակ ՌԴ-ում բնակվում են, գալիս են Հայաստան, ընտանիքներին այնտեղ են թողնում, և հետ գնալիս պարզվում է, որ նրանց ճանապարհը ՌԴ փակ է։ Ընտանիքի մի մասն այնտեղ է, մյուսն՝ այստեղ, և նրանք տարիներով տեսնվելու հնարավորություն չեն ունենում», - նշեց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել