Operativ.am-ը գրում է․

Կրեմլն անթույլատրելի է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ցանկացած վիրավորանք, այդ թվում՝ «Focus» ամսագրում հայտնվածը: Պաշտոնական դիրքորոշումը հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Ցանկացած տհաճ արտահայտություն ռուս առաջնորդի հասցեին անթույլատրելի է, սակայն նման հրապարակումներն ավելի շատ հենց այդ պարբերականին են սևացնում: Պեսկովը նշել է, որ Մոսկվայում չեն հետևում գերմանական պարբերականի հրապարակումներին «չափազանց սուբյեկտիվ» լինելու պատճառով:

Վիրավորական արտահայտությունները հրապարակվել էին վերջին համարներց մեկում: Սադրիչ տողը գրված է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին հոդվածում: Նշվում էր, որ նա վախենում է Պուտինի շնից, սակայն չի վախենում շուն Պուտինից: Գերմանիայում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներն այս արտահայտությունը վիրավորական են համարել և ներողություն են պահանջել լրագրողներից: Խմբագրությունը նշել է, որ չի ցանկացել վիրավորել ինչ-որ մեկին, և դա բառախաղ է, որն անհնար է ստույգ թարգմանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել