Րոպեներ առաջ «Նոր ալիք» երաժշտական մրցույթի վերջին՝ երրորդ մրցութային ելույթներն ավարտեցին Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը: Երկու երգչուհիներն էլ հնարավոր 121 միավորներից վաստակել են 120-ը: Երկու դեպքում էլ աղջիկներին 11 չի նշանակել ժյուրիի ընդամենը 1 անդամ: Մրցույթի երրորդ օրվա արդյունքներով՝ առաջին հորիզոնականը Էռնան կիսում է Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ, իսկ Սյուզաննան մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը:
Պետք է նշել, որ Հայաստանն այս մրցույթում մեկ անգամ է միայն հաղթել: 2010թ. երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթեց այս հեղինակավոր մրցույթում, ու ահա 7 տարի անց Հայաստանը նորից հաղթում է «Նոր ալիքում»:
Նշենք, որ հաղթողների անունները հայտարարվելու և մրցանակները հանձնվելու են սեպտեմբերի 14-ին՝ փակման գալահամերգի ընթացքում:





