Ամերիկյան կինոակադեմիան հստակեցրել է Օսկար մրցանակի գլխավոր անվանակարգի նոմինանտների թիվը: 94-րդ արարողությունից սկսած հավակնորդ ֆիլմերի քանակը կլինի տասը: Այս մասին ասվում է Կինոակադեմիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Սկսելով 94-րդ արարողությունից, որը կկայանա 2021 թվականին, «Լավագույն» անվանակարգում կներկայացվեն տասը ֆիլմեր՝ ի տարբերություն տարեցտարի տատանվող թվի»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախկինում այս անվանակարգի ֆիլմերի քանակը յուրաքանչյուր տարի տարբերվում էր՝ հինգից հասնելով մինչև տասի: Օրինակ՝ 2019-ին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում եղել է ութ հավակնորդ, իսկ 2018 և 2020 թվականներին՝ ինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել