Aysor.am-ը գրում է.

Չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են, այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են: Անելիքները շատ են»,- ասաց Է. Շարմազանովը: 

Նա նշեց` հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, անվտանգության խնդիրները շարունակելու են առաջնային մնալ Հայաստանի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել