Քչերը գիտեն, որ եվրոպական «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթն իրականում հորինված չէ, այն իրական հիմք ունի: Իսկ ամեն ինչ սկսվեց 1537 թ. իսպանական Տեներիֆում քաղաքում, երբ ծնվեց Պեդրո Գոնսալես անուվ մի տղա երեխա: Նա ի ծնե նորմալ չէր. նրա ամբողջ մարմինը ծածկված էր բարակ մազերով: Այդ պատճառով տղային գրեթե միստիկական արարած էին համարում՝ կիսամարդ-կիսակենդանի:
Պեդրոյին Նիդերլանդների շտատհալտեր Մարգարիտա Ավստրիացին նվիրեցին Ֆրանսիայի Հենրիխ II թագավորին՝ նրա գահ բարձրանալու պատվին: Այդ յուրահատուկ մազոտ տղային անմիջապես սկսեցին ուսումնասիրել բժիշկները և գիտնականները:
Նրանք պարզեցին, որ նա պարզապես 10-ամյա տղա էր, այսպես կոչված, բնածին հիպերտրիխոզով: Դա հիվանդություն էր, որը դրսևորվում է մազերի ավելորդ աճով ոչ բնորոշ մասերում, հասակին ու սեռին չհամապատասխանող:
Այդ ժամանակ այդպիսի հիվանդները շատ չէին: Պեդրոն առաջինն էր, ում մասին պաշտոնապես հաղորդվեց: Թագավորը Պեդրոյին համարեց ճակատագրի նվեր և նրան թույլ տվեց լեզուներ և այլ գիտություններ սովորել: Նրան անվանակոչեցին Պեդրո անվան լատինական տարբերակով՝ Պետրուս Գոնսալվուս: Նա այնքան լավ կրթություն ստացավ, որ պալատին կից պաշտոն վստահեցին:
Հենրիխի մահից հետո նրա կինը՝ Եկատերինա Մեդիչին, որոշեց իմանալ՝ արդյո՞ք Պետրուսից իր նման մազոտ երեխաներ կծնվեն:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.am/2017/09/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել