Այսօր՝ հունիսի 11-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։ Մրցաշարը կտևի գրեթե վեց շաբաթ, ինչը պայմանավորված է մասնակից հավաքականների քանակի աննախադեպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։ Հանդիպումները կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։
Բացման հանդիպումը
Մունդիալի անդրանիկ հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում։ Սա խորհրդանշական է, քանի որ հենց Մեքսիկան է ազդարարելու պատմության մեջ ամենամասշտաբային աշխարհի առաջնության մեկնարկը։ Տանտերերը կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ազգային ընտրանու հետ։
Երևանի ժամանակով ուղիղ 23:00-ին կհնչի մեկնարկային սուլիչը։ Հարավաֆրիկացիների համար սա վերադարձ է մունդիալ երկարատև բացակայությունից հետո, իսկ մեքսիկացիները հնարավորություն կստանան ևս մեկ անգամ տալ գլխավոր ֆուտբոլային իրադարձության մեկնարկն իրենց պատմական արենայում։
Առաջին տուրի ամբողջական խաղացանկն ու ժամանակացույցը.
Հունիսի 11
23:00. Մեքսիկա – ՀԱՀ
Հունիսի 12
06:00. Հարավային Կորեա – Չեխիա
23:00. Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա
Հունիսի 13
05:00. ԱՄՆ – Պարագվայ
23:00. Կատար – Շվեյցարիա
Հունիսի 14
02:00. Բրազիլիա – Մարոկկո
05:00. Հայիթի – Շոտլանդիա
08:00. Ավստրալիա – Թուրքիա
21:00. Գերմանիա – Կյուրասաո
Հունիսի 15
00:00. Նիդերլանդներ – Ճապոնիա
03:00. Կոտ դ’Իվուար – Էկվադոր
06:00. Շվեդիա – Թունիս
20:00. Իսպանիա – Կաբո Վերդե
23:00. Բելգիա – Եգիպտոս
Հունիսի 16
02:00. Սաուդյան Արաբիա – Ուրուգվայ
05:00. Իրան – Նոր Զելանդիա
23:00. Ֆրանսիա – Սենեգալ
Հունիսի 17
02:00. Իրաք – Նորվեգիա
05:00. Արգենտինա – Ալժիր
08:00. Ավստրիա – Հորդանան
21:00. Պորտուգալիա – ԿԴՀ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Հունիսի 18
00:00. Անգլիա – Խորվաթիա
03:00. Գանա – Պանամա
06:00. Ուզբեկստան – Կոլումբիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել