ՀՀԿ խմբակցության փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին որևէ այլընտրանք չունի։ Շարմազանովն անկեղծացել է՝ նշելով, որ հայկական ապրանքներն այս պահին եվրոպական շուկայում այնքան էլ մրցունակ չեն, մրցունակ չեն նաև ԵԱՏՄ շուկայում, ինչի մասին վկայել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ուստի խնդիրն ավելի շատ ներքին քաղաքականության մշակման մեջ է, ու մեղավորն էլ մենք ենք։ Մի կողմից Շարմազանովը երիցս իրավացի է, երբ մեղքը փորձում է գտնել Հայաստանի կառավարման անարդունավետության մեջ։ Մյուս կողմից՝ որպես արդեն երկար տարիներ իշխանության մեջ գտնվող մարդ՝ նա պետք է լավ հասկանա, որ դրա մեջ հսկայական մեղք ունեն ինքն ու իր կուսակցությունը՝ յուր նախագահով, որովհետև պետական քաղաքականություն մշակողը հենց իրենք են։ Բա էլ ո՞վ է մեղավոր անարդյունավետության համար։ Եվ եթե ԵԱՏՄ երկրները հաջողությամբ օգտագործում են Հայաստանն իրենց ապրանքներն իրացնելու համար, ապա ինչո՞ւ հայկական ապրանքները՝ նույն կոնյակը, թեթև արդյունաբերական ապրանքները չեն կարող մրցունակ լինել 180 միլիոնանոց շուկայում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխան տա Շարմազանովը, թեպետ եթե մենք դիտարկենք նրա ասածները որպես ինքնախոստովանանք, ապա կարող ենք այդքան էլ շատ չդատել։ Ամեն օր, իհարկե, չես տեսնի մեղքերի քավություն անող ՀՀԿ-ական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: