Tert.am-ը գրում է.

«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իմ ժողովրդին սիրում եմ», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, թե ինքը չի կարող նեղանալ իր ժողովրդից այն բանի համար, որ ընտրություններին 50+1 ձայներ չի ստացել։ Ծառուկյանը նաև համակարծիք չէ այն մոտեցման հետ, որ ընտրությունները կեղծել են։

«Ով ա ասում կեղծել են։ Մարդը տվել ա իրա քուչի տղուն, տվել ա իր գյուղապետին, տվել ա մարզպետին, բայց դրանք խնդիր լուծող չեն։ Ես այդպիսի անհիմն հայտարարություններ չեմ արել», - հավելեց նա։

Վերջին նաև խոսեց կոալիցիա կազմելու մասին և հայտարարեց, թե իրենց խմբակցությունում նման հարց չի քննարկվել։ Դիտարկմանն՝ արդյոք ինքը կշարունակի ներդրողներ բերել ՀՀ, Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը միշտ արել ա, անում ա, ներդրողներ ենք բերելու։ Անում ենք էլ, կառուցելու ենք մեր ժողովրդի համար։ Ծառուկյանն այս երկրում ծնված մարդ ա ու իր երկրից հեռու չի գնալու։ Սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը ու ինչ անում ենք, անում ենք ամենալավը», - ասաց Ծառուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել