Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Թալիշ համայնք: Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին՝ նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:
Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի, 17 առանձնատուն է կառուցվում-հիմնանորոգվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1518315308233982?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել