Նախագահը՝ Թալիշում. համայնքի նոր առանձնատները ավարտական փուլում են


11:43 , 11 սեպտեմբեր, 2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Թալիշ համայնք: Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին՝ նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:

Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:

Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի, 17 առանձնատուն է կառուցվում-հիմնանորոգվում:

Image may contain: sky, cloud, tree, outdoor and nature

Image may contain: 4 people, people sitting, living room and indoor

No automatic alt text available.