Tert.am-ը գրում է.
Երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կընդունի, ՀՀ վարչապետի իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելուն:
Նա նկատեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին, քանի որ նրանցն է խորհրդարանական մեծամասնությունը:
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, այնպես որ որոշողն ու առաջարկողն իրենք են»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ 2018 թվականին տեսնո՞ւմ է իրեն վարչապետի պաշտոնում, Ծառուկյանն ասաց, թե իր տեսնել կամ չտեսնելը խնդիր չի լուծում:
Դիտարկմանը՝ արդյո՞ք հնարավոր է, որ «Ծառուկյան դաշինքն» ընդվզի Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց, որ խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ վերջինս դեռևս ընտրությունների ժամանակ 50+1 ձայն է տվել ՀՀԿ-ին, որով երկրի պատասխանատվությունը ստանձնել է ՀՀԿ-ն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



