Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որով Թուրքիան կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Գերմանիա, գրում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։ 

«Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ ճանապարհորդել դեպի Գերմանիա: Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում, չեն ձերբակալվում: Մեր երկրում իշխում է օրենքի գերակայությունը, խոսքի ու մտքի ազատությունը, և մենք հպարտ ենք դրանով», - ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Գերմանիա այցելելուց՝ երկրում տիրող «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել