Հայաստանում փողոցների երթեւեկությունը դարձել է մարդասպանության գոտի: Մի վթարի մասին տեղեկությունը չմարսած՝ մյուսն է տեղի ունենում, ու պարտադիր են դարձել ծանր, ողբերգական վթարները՝ զոհերով ու ծայրահեղ ծանր վիրավորներով: Ամենասարսափելին էն է, որ զոհերի ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Երթեւեկության կանոնների խստացումը, տեսախցիկների եւ արագաչափերի ավելացումը բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս ու չեն տալիս, որովհետեւ վարորդների եւ հետիոտնի հիմնական մասը պատասխանատվության զգացում չունի իր եւ դիմացինի հանդեպ: Թքած ունեն իրենց եւ մյուսների կյանքի վրա, կարեւորը՝ չնկարվեն, չտուգանվեն, իսկ տեսախցիկից հետո թե ինչ կլինի, արդեն թքած: Քշում են, ոնց ուզում են, փողոցն անցնում են, ոնց ուզում են եւ որտեղով պատահի, առանց մտածելու, որ իրենց այդ անպատասխանատու քայլով կարող են խորտակել ոչ միայն իրենց, այլեւ ուրիշ, բարեխիղճ վարորդների եւ հետիոտնի կյանքը: Մարդ արդեն վախենում է փողոց դուրս գալ, ու կապ չունի՝ մեքենայով ես, թե ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: