ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (7 սեպտեմբեր 2017թ.)
Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-17)