Հիսուս նրանց էլ ասաց. -Քրիստոսի համար ինչպե՞ս են ասում, թե Դավթի որդին է. քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև որ Քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ»։ Իսկ արդ, եթե Դավիթը Նրան Տեր է կոչում, Նա ինչպե՞ս նրա որդին կլինի»։
Եվ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց Իր աշակերտներին. «Զգուշացե՛ք Օրենքի ուսուցիչներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել և սիրում են ողջույններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրավել ժողովարաններում և պատվո տեղերը նստել ընթրիքների ժամանակ, որոնք յուրացնում են այրիների տները և ձևականորեն երկարում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան։
Հիսուս նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակն իրենց նվերներն էին գցում։ Տեսավ և մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումա գցեց այնտեղ։ Եվ ասաց. -Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը։ Նրանք ամենքն իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրված նվերների մեջ, իսկ նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց:
(Ղուկասի ավետարան 20:41-21:4)։