Վարդերի հեղափոխությունից հետո, երբ Սաակաշվիլին եկել էր Հայաստան, իր տպավորությունների մասին խոսելիս ասել էր, որ անչափ տպավորված է Հայաստանի ճանապարհներով։ Էն ժամանակ Հայաստանի հիմնական ճանապարհները Քրքորյանի «Լինսի» հիմնադրամով վերանորգվել էին հիմնովին։ Սաակաշվիլին ասել էր, որ ամեն ինչ կանի՝ Վրաստանի ճանապարհներն իդեալական դարձնելու համար։ Սաակաշվիլին իր ղեկավարած տարիներին Վրաստանի ճանապարհները, այդ թվում եւ հայաշատ Ջավախքի, գրեթե իդեալականացրեց ու հիմա էլ Վրաստանում ճանապարհաշինությունը չի դադարում։ Էս տարիների ընթացքում Հայաստանում «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհներից Ճ տառն է մնացել, հյուսիս-հարավ ճանապարհն էլ էղավ մի դար բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով շինում են։ Մարդ չի հասկանում՝ էդ ճանապարհի հետ ի՞նչ են անում, ո՞նց են անում ու ե՞րբ կանեն, կվերջացնեն։ Փոխարենը թողնես առավոտից երեկո Սաակաշվիլու վրա ղժան ու քֆրտեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: