Հերթական անգամ տեղեկացա «Հրապարակ» օրաթերթի կողմից հրապարակված այն ստահոդ հոդվածին` համաձայն որի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունում, որը հանդիսանում է մեր երկրում ամենակուռ երիտասարդական կազմակերպություններից մեկը, իբր առկա են ներքին տարաձայնություններ: Այս ամենը դարձյալ պատկանում է ապատեղեկատվության շարքին: Մենք միասնական կառույց ենք, որտեղ հարաբերությունները ձևավորվում են առողջ մթնոլորտում, իսկ արձանագրված հաղթանակների հիմքը՝ փոխադարձ հարգանքը: Պարզ է, թե որտեղից են ծնունդ առնում նման դատարկախոսությունները: Զավեշտալի է` ինչքան անտեսում ես, այնքան ավելի արագ են «աճում» նմանատիպ, փուչիկի կյանք ունեցող հոդվածները:
Հ.Գ. Երբ լրագողը դիտավորյալ խեղաթյուրում է իրականությունը, վարկաբեկում է յուրաքանչյուր լրագրողի արդար առաքելությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/471972982872884
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել