Նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ ծավալվել է լայն քննարկում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Բացի այդ, ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ: Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին, անհրաժեշտության դեպքում քննարկելով այլ շահագրգիռ մարմինների հետ, ամբողջականացնել փաստաթուղթը՝ ներկայացնելով այն կառավարության քննարկմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել