Համար մեկ քաղաքական օրակարգը Հայաստանում այսօր հետևյալն է՝ թե իրականում ինչի շուրջ են այսօր զրուցելու ՀՀ և ՌԴ նախագահները Սոչիում։ Հայտնի է որ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ և կողմերը բացի ռուս-հայկական հարաբերություններից քննարկելու են նաև ԼՂՀ հարցն ու ԵԱՏՄ,ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Այս հանդիպումը մանավանդ հայաստանյան քաղաքական շրջանակներում շատերը համարում են կուլմիանցիոն։ սարերի հետևում չէ հոկտեմբերը,երբ սպսավում է Հայաստանի և Եվրոմիության միջև կնքվող քաղաքական համաձայնագրի ստրոագրման պահը,արդյոք նորից կրկնվի 2013 թվականի պատմությունը թե ոչ և արդյոք Հայաստանը մեկ գիշերվ ամեջ հետ չի կանգնի իր որոշումից։ Այս հանդիպումը մեծ հաշվով երևի թե հենց Ռուսաստանի ու նրա նախագահին են պետք։ Բոլորովին վերջերս սկսեց արծարծվել այն թեման,որ Թուրքիան կարող է դառնալ եԱՏՄ անդամ։ Այդ դեպքում հայ--թուրքական սահմանները պետք է բացվեն,որովհետև հնարավոր չէ մեկ միության մեջ գտնվող պետությունները միմյանց հետ ունենա փակ սահման։ իսկ Թուրքիան նախագահ Էրդողանի շուրթերով բազմիցս հայտրաարել է որ կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը ԼՂՀ հարցի կարգավորմումից հետո։ Հայաստանը առաջարկում է այդ հարցը չկապել երկու պետությունների հարաբերությունների հետ։ Միևնույն ժամանակ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմական երաշխավորն ու ստրատեգիական գործընկերը,եղբայրական դաշնակիցն ու ԼՂհ հարցում ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունի։ Այս իրավիճակում հնարավոր է իհարկե Թուրքիայի ԵԱՏՄ անդամ դառնալ,սակայն այլևս անիմաստ է դառնում Հայաստանի ՝ այդ կազմի մեջ մնալ ու Եվրոպայի հետ քաղաքական համաձայնագրի ստորագրումը։ Այդ դեպքում Հայաստանի ձեռքերը որոշակիորեն ազատվում են ռուսական ազդեցությունից ու արևմուտըք սկսում է Հայաստանում ներդրումներ անել,որով էլ հետագայում պայմանավորվում է Հայաստանի տնտեսության աճը։ ԼՂՀ հարցը այս համատեսքտում նորից հետաձգվում է,սակայն ռիսկերը Հայաստանի համար գնալով ավելանում են ու նոր ռազմական բախումը դառնում է գրեթե անխուսափելի։ Այնպես որ շատ բան է կախված այսօր Սերժ Սարգսյան -Վլադիմիր Պուտին հանդիպումից ու այստեղ հայկական դվանագիտությունը հսկայական աշխատանք ունի կատարելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: