Երևում է՝ Կարեն Կարապետյանը աստիճանաբար հասկացել է Հայաստանի քաղաքական կյանքի նրբություններն ու նաև լրագրոնղերի հետ շփվելու ձևաչափը։ Վարչապետի պատասխաննները դարձել են բավականին համաչափ,դիվանագտիկական տողատակերով ու ձևակերպումներով։ Երեկ,համահայկական «Բազե» ճամբարի մասնակիցներին հղելով ի ողջույնի խոսքը,վարչապետը նաև խոսել է Հայաստանի ու Եվրոմիության հետ քաղաքական նոր համաձայնագրի ստորագրման ընթացքից ու արդյունքներից։ կարապետյանը հույս է հայտնել,որ այն ամեն դեպքում կստորագրվի,նշելով,որ անհագստանալու պատճառ առայժմ չկա,թեպետ դրանք բանակցություններ են։ Բանակցություններ նշելով պարոն Վարաչապետը իհարկե նկատի չունի,որ այն կարող է և չստացվել,այլ այն,որ ինչ-որ իքս պահի Հայաստանը կարող է պարզապես հրաժարվել այդ պայամանգրից։ Պարզապես կա Ռուսաստան,որը և ինչպես 2013 թվականին,կարող է փաստի առաջ կանգնեցնել Հայաստանին։ ամբողջ պայքարը իրականում գնում է այս հարցի շուրջ ու հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին կերևա,թե ինչքանով է Հայաստանը պատրաստ քաղաքական կամք ցուցադրելու այդ հարցում։ Այն արգումենտը,թե Ռուսաստանը շատ արագ կարող է դեմքով շրջվել դեպի Հայաստան,չի համապատասխանում իրականությանը,քանի որ Հայաստանը այս համաձայնագրով չի խախտում այն պարտավորությունները,որոնք վերցրել է իր վրա ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում։ Հատկանշական է,որ սրա մասին խոսում է վարչապետը, ով ավանդական հայկական կարծրատիպերում համարվում է Ռուսաստանի մարդը,ուստի չի բացառվում,որ հենց վարչապետի շուրթերով իշխանությունները փորձում են ձևակերպել իրենց ասելիքը համաձայնագրի շուրջ։ Ռուսաստանը անհագստնաալու բան իհարկե ունի,բայց քաղաքական համաձայնագրի ստորագրումը կարող է լինել այն գինը,որը վճարում է Ռուսաստանը ապրիլյան քառօրյաում իր «լուռ համաձայնությամբ» Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու թույլտվության տալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: